Facebook-ը սփամի եւ ֆեյք նորությունների պատճառով հեռացրել է հարյուրավոր էջեր

10:03   12 Հոկտեմբեր 2018    307

Facebook-ի աշխատակիցները հեռացրել է 559 էջ եւ 251 հաշիվ, որոնց միջոցով համակարգված կերպով սփամ եւ կեղծ տեղեկատվություն է տարածվել:

Նշվում է, որ այդ էջերն ու հաշիվները «բազմիցս խախտել են սփամի եւ համակարգված չնույնականացված գործողությունների դեմ կանոնները»: Դրանց օգնությամբ «հրապարակել են կոնտենտի ահռելի ծավալ», մասնավորապես՝ աչքի ընկնող վերնագրերով հրապարակումներ, որոնք նախատեսված էին «մարդկանց մոլորության մեջ գցելուն այն առումով, թե դրանք քաղաքական բանավեճերի լեգիտիմ ֆորումներ են»:

Ընկերությունից նշել են, որ որոշել են մեծացնել ուշադրությունը աշխատակիցների ընդունած միջոցառումների վրա՝ կապված նոյեմբերին սպասվող ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների հետ: Պարզաբանվում է, որ խոսքը «կեղծ հաշիվների կամ միանման անուններով բազմաթիվ հաշիվների մասին է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները