Ո՞վքեր կկառավարեն Սիրիայում ռուսական С-300-ները. ԶԼՄ-ներ

10:13   12 Հոկտեմբեր 2018    311

Ռազմական հետախուզության ոլորտում մասնագիտացված իսրայելական DEBKAfile պորտալը հաղորդում է, որ Սիրիա մատակարարված С-300 զենիթահրթիռային համալիրներն իրանցի մասնագետները կկառավարեն:

Իսրայելական և ամերիկյան հետախուզության հետ կապ ունեցող աղբյուրն ասել է, որ Ռուսաստանը հատուկ է Սիրիա նույն դասի С-300-ներ մատակարարել, ինչ 2016-ին ստացել է Իրանը: Նա նաև նշել է, որ տվյալ պահին իրանցի զինծառայողները Սիրիա են տեղափոխվում:

Պորտալում ընդգծել են, որ ռուսական կողմը չի ցանկացել ասել, թե ով կկառավարի ԶՀՀ-ները: Ենթադրվում է նաև, որ Ռուսաստանն իրանցի մասնագետներին ներգրավել է ՝ իր զինվորներին վտանգի չենթարկելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   С-300  


Վերնագիրի այլ պիտակները