«Թրամփի վարչակազմը ցանկանում է սպանել ինձ». Մադուրո

10:25   12 Հոկտեմբեր 2018    413

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ ասելով, որ նրանք ցանկանում են սպանել իրեն, հայտնում է Reuters-ը՝ նկատելով, որ Վաշինգտոնի ու Կարակասի հարաբերությունները շարունակում են վատանալ:

Մադուրոն այդ մասին ասել է հեռուստաուղերձի ժամանակ՝ նշելով, որ Միացյալ Նահանգները խնդրել է հարևան Կոլումբիային սպանել իրեն:

«Նրանք Սպիտակ տնից Մադուրոյին սպանելու կարգադրություն են տվել: Բայց նրանց չի հաջողվի գլխիս գեթ մի մազին դիպչել»,-ասել է նախագահը՝ իր ասածը որևէ ապացույցով չհիմնավորելով:

Մադուրոյի հայտարարությանն ի պատասխան Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակն ասել է, որ ԱՄՆ-ն առաջվա պես ցանկանում է, որ Վենեսուելան խաղաղ, օրենքով սահմանված ճանապարհով ժողովրդավարության վերադառնա:

Մինչդեռ Վենեսուելայի ընդդիմությունը հայտարարել է, որ Մադուրոն անհեթեթ մեղադրանքներ է ուղղում թշնամիներին, որպեսզի շեղի ժողովրդի ուշադրությունը սեփական ոչ կոմպետենտությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները