Թուրքիայում ԴԱԻՇ-ի 7 ենթադրյալ անդամի են ձերբակալել

10:31   12 Հոկտեմբեր 2018    331

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման յոթ ենթադրյալ անդամի, որոնց թվում ՌԴ երկու քաղաքացի կա:

Ձերբակալությունը տեղի է ունեցել Քայսերի նահանգում, հայտնում է DHA գործակալությունը:

Ոստիկանական արշավն իրականացվել է այն տներում, որտեղ բնակվելիս են եղել ԴԱԻՇ-ի ենթադրյալ անդամները:

Ըստ գործակալության՝ ՌԴ ձերբակալված քաղաքացիներից մեկը միջազգային հետախուզման մեջ է գտնվում ահաբեկչության մեղադրանքով: Վերջերս նա զբաղվել է Սիրիայում զոհված գրոհայինների կանանց՝ անօրինական տեղափոխմամբ Թուրքիա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները