Թրամփի նախկին փաստաբանն անդամակցում է Օբամայի և Քլինթոնի կուսակցությանը

10:49   12 Հոկտեմբեր 2018    295

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը, որը նախկինում Հանրապետական կուսակցության ֆինանսական գծով փոխտնօրենի պաշտոնն էր զբաղեցնում, պաշտոնապես գրանցվել է Հանրապետական կուսակցությունում, որի անդամներ են նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է New York Daily News պարբերականը:

Թրամփի նախկին փաստաբանի շահերը ներկայացնող իրավաբանի խոսքով՝ Քոենը «առաջին տեղում է դրել իր ընտանիքի ու երկրի շահերը՝ գործող հանրապետական վարչակազմից հեռավորություն պահպանելով»:

Նշվում է, որ դեմոկրատների ճամբար անցնելու Քոենի որոշումը վերջնականապես կխզի նրա և Դոնալդ Թրամփի հարաբերությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Օբամա  


Վերնագիրի այլ պիտակները