Թրամփը լիովին աջակցում է Իրանի դեմ իսրայելական կողմի գործողություններին. Նեթանյահու

10:55   12 Հոկտեմբեր 2018    375

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիովին աջակցում է Սիրիայում Իրանի դեմ իսրայելական կողմի գործողություններին:

Նրա խոսքով՝ Թրամփն աջակցում է Սիրիայում Իրանի ռազմական ներկայության դեմ «Իսրայելի պայքարին», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հավելել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող Ross էսկադրային ականակիր նավի ժամանումն իսրայելական Աշդոդի նավահանգիստ «ԱՄՆ-ի աջակցության ապացույց է հանդիսանում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեթանյահու   Թրամփ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները