Հնդկաստանում օդանավը վերթիռի ժամանակ դիպել է օդանավակայանի արգելապատին

11:07   12 Հոկտեմբեր 2018    379

Air India ավիաընկերության ինքնաթիռը, որը Հնդկաստանի Տրիչինիպոլի քաղաքից (երկրի հարավի Թամիլնադի նահանգ) մեկնել էր Դուբայ, հարկադրական վայրէջք է կատարել Մումբայում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:

Նրա տվյալների համաձայն՝ օդանավը վերթիռի ժամանակ իր շասսիներով դիպել է օդանավակայանի արգելապատին ու վնասել դրանք: Դրանից հետո օդանավի հրամանատարը որոշում է ընդունել ինքնաթիռը շրջել դեպի Մումբայ, որտեղ էլ ավելի ուշ բարեհաջող վայրէջք է կատարել: Նշվում է, որ ինքնաթիռում գտնվող 136 ուղեւորները եւ անձնակազմի անդամները չեն տուժել:

ՎայրԷջքից քիչ հետո ուղեւորներին նոր օդանավ է տրամադրվել, որով նրանք մեկնել են Դուբայ: Երկու օդաչուները ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից, նրանց նկատմամբ ստուգում է իրականացվում: Միջադեպի այլ մանրամասնություններ չեն ներկայացվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները