Ուգանդայում առնվազն 40 մարդ է զոհվել սողանքների հետևանքով

11:11   12 Հոկտեմբեր 2018    396

Ուգանդայի արեւելյան շրջանում առնվազն 40 մարդ է զոհվել սողանքների հետեւանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Բուդուդա օկրուգի ղեկավար Ուիլսոն Ուատիրան հայտնել է New Vision տեղական հրատարակությանը:

Արեւելյան մարզի Բուդուդա օկրուգի բնակիչները հայտնել են, որ սողանքներն առաջացել են հոկտեմբերի 11-ին սկսված տեղատարափներից: Տարերքի զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, քանի որ, ըստ չհաստատված տվյալների, մարզի դժվարամատչելի շրջաններում հարյուրավոր մարդիկ են անհետ կորել:

Երկրի նախագահ Յովերի Մուսեվենին հայտարարաել է, որ փրկարարների խմբեր են ուղարկվել տուժած շրջան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուգանդա  


Վերնագիրի այլ պիտակները