ԱՄՆ-ի հետ Չինաստանի առեւտրային հաշվեկշռի սալդոն հասել է մինչեւ ռեկորդային

11:22   12 Հոկտեմբեր 2018    406

ԱՄՆ-ի հետ Չինաստանի առեւտրային հաշվեկշռի սալդոն սեպտեմբերին հասել է մինչեւ ռեկորդային՝ 34,1 մլրդ դոլարի՝ կապված ամերիկյան շուկա արտահանման ավելի քան 13 տոկոսով աճի հետ:

Ընդ որում՝ Չինաստան ամերիկյան ապրանքների ներմուծումն անցյալ տարվա համեմատությամբ 9 տոկոսով նվազել է:

Չինաստանի համաշխարհային արտահանումն ընդհանուր աճել է 14,5 տոկոսով՝ 2017 թվականի համեմատությամբ եւ 12,2 տոկոսով՝ օգոստոսի համեմատությամբ:

Վաշինգթոնն ու Պեկինը միլիարդավոր դոլարի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը բարձրացրել են՝ Չինաստանի առեւտրային քաղաքականությունից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտած դժգոհությունից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները