Չեխիայում մինչ օրս գեստապոյին պատկանող հողակտոր են գտել

11:26   12 Հոկտեմբեր 2018    349

Չեխիայի հարավ-արևելքում փոքրիկ հողակտոր է հայտնաբերվել, որը փաստաթղթերով մինչ այսօր գեստապոյին է պատկանում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «iDnes.cz»-ին, Գոդոնին քաղաքի մերձակայքում գտնվող 30ք/մ տարածքով հողակտորը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեա ընտանիքին է պատկանել, որը զոհվել է Հոլոքոստի արդյունքում: 1943-ին՝ նացիստական բռնազավթման ժամանակ, այն կադաստրում է գրանցվել, իսկ որպես սեփականատեր նշվել է տեղի գեստապոյի վարչությունը:

Պատերազմից հետո, մի շարք թղթաբանական սխալների պատճառով, հողակտորը նոր սեփականատեր չի ունեցել, իսկ 1982-ին հողակտորը կրկին գրացվել է որպես պետական գաղտնի ոստիկանության վարչության սեփականություն՝ չնայած այն ժամանակ Չեխոսլովակիայում այդպիսի անվամբ գերատեսչություն չի եղել:

Սխալը նոր են հայտնաբերել և խոստացել շատ արագ ուղղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները