Facebook-ն ավելի քան 800 օգտահաշիվ և էջ է արգելափակել

11:32   12 Հոկտեմբեր 2018    406

Facebook սոցկայքը 251 օգտահաշիվ և 559 էջ է արգելափակել՝ ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների նախաշեմին կեղծ տեղեկությունների պատճառով, որոնք նոյեմբերին տեղի կունենան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Էջերն ու օգտահաշիվները ոչ հավաստի տեղեկություններ են տարածել քաղաքական թեմաների շուրջ: Դրանք նաև մեծացրել են սոցկայքերում գրառումների հանրաճանաչությունը արգելված գործիքների միջոցով:

Ընկերության աշխատակիցները նշել են, որ այդ էջերն ու օգտահաշիվները ստեղծվել են ընտրություններից ոչ շատ առաջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները