Մեքսիկայում փլուզման հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել

11:40   12 Հոկտեմբեր 2018    450

Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում փլուզվել է կառուցման ընթացքի մեջ գտնվող առևտրի կենտրոնի շենքը, մահացել է առնվազն 7 մարդ:

Ինչպես նշում է life.ru-ն, մահացածները շինարարներ էին:

Հայտնի է, որ ընդհանուր առմամբ շինարարության վրա աշխատելիս է եղել 25 մարդ: Արտակարգ իրավիճակների ծառայության փրկարարներին հաջողվել է փրկել միայն 14-ին:

Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Այլ մանրամասներ առայժմ չեն փոխանցվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները