Ճապոնիայում «շարժական մզկիթ» է ստեղծվել

11:48   12 Հոկտեմբեր 2018    365

Ճապոնիայի Թիբա պրեֆեկտուրայում «շարժական մզկիթ» է ստեղծվել, ինչի շնորհիվ Կանտո պրեֆեկտուրայում բնակվող մահմեդականները կարող են նամազ անել:

Նախագիծը մշակվել է Օլիմպիադայի և Պարալիմպիադայի նախապատրաստության շրջանակում, որոնք 2020-ին տեղի կունենան Տոկիոյում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Islam-today-ը:

Տեղաշարժվելիս մզկիթը սովորական բեռնատարի տեսք ունի: Դրա երկարությունը 12 մետր է, լայնությունը՝ 2.5 մետր: Սակայն կայանելուց հետո բեռնատարը 48 ք/մ տարածքով աղոթարանի է վերածվում, որտեղ կարող է 50 մարդ տեղավորվել: Անվավոր մզկիթում կա նաև օդափոխիչ և ջուր՝ լվացվելու համար:

«Ես բուդդայական եմ, սակայն կցանկանայի միջավայր ստեղծել, որտեղ բոլորը հեշտությամբ կաղոթեին»,-ասել է անվավոր մզկիթի մշակման հանձնաժողովի նախագահ Յասուհարու Ինոյեն:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները