ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ բանակցությունները առեւտրային պատերազմ չեն նախանշում

11:55   12 Հոկտեմբեր 2018    334

ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ բանակցությունները առեւտրային պատերազմ չեն նախանշում, հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը:

Ամբողջ աշխարհից ֆինանսների նախարարները եւ Կենտրոնական բանկերի ղեկավարներն այս շաբաթ կհավաքվեն Բալիում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա խորհրդակցություններ անցկացնելու:

Հանդիպումն անցկացվում է Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ սրված առեւտրային վեճի, զարգացող տնտեսությամբ որոշ երկրների ֆինանսական ցնցումների եւ Իտալիայի պետական ֆինանսների առիթով անհանգստության ֆոնին:

«ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ վստահելի բանակցություններ են ընթանում, որոնք չեն նախանշում առեւտրային կոնֆլիկտի էսկալացիա»,- ասել է Շոլցը լրագրողներին: Գերմանիայի ԿԲ ղեկավար Յենս Վեյդմանի խոսքով՝ աշխարհում գլոբալ տնտեսական աճի տեմպերի վերջերս գրանցված դանդաղումը կապված է անցյալ տարվա ավելցուկի «նորմալացման» հետ, այլ ոչ թե առեւտրային լարվածությունների հետեւանք է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները