ԱՄՆ-ի Սենատը դադարեցրեց աշխատանքը նոյեմբերի միջանկյալ ընտրությունների նախաշեմին

12:16   12 Հոկտեմբեր 2018    397

ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունների սկսվելուց մի քանի շաբաթ առաջ ամերիկացի սենատորները դադարեցրել են իրենց աշխատանքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այժմ ամերիկացի այն սենատորները, որոնք մտադիր են հասնել վերընտրման, նախընտրական արշավով կզբաղվեն անմիջականորեն իրենց նահանգներում:

Սկզբնապես պլանավորվում Է, որ սենատորներն իրենց աշխատանքը կշարունակեն ընդհուպ մինչեւ հոկտեմբերի 26-ը, քանի որ նրանք պետք Է քվեարկեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված 30 թեկնածությունների շուրջ, այդ թվում՝ դատական մարմինների տարբեր պաշտոնների համար:

Սակայն նախօրյակին նրանք հաստատեցին բոլոր թեկնածուներին, այդպիսով իրենց աշխատանքն ավարտելով երկու շաբաթ ավելի շուտ:

Հրատարակությունը հիշեցնում Է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, իր աշխատանքն ավարտել Է տակավին սեպտեմբերի վերջին: Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում տեղի կունենան Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որոնց ընթացքում կվերընտրվեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները, սենատորների, ինչպես նաեւ նահանգապետների զգալի մասը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սենատ  


Վերնագիրի այլ պիտակները