Թուրքերն ամերիկացիներին ցույց են տվել տեսագրությունները

12:30   12 Հոկտեմբեր 2018    376

Թուրքական իշխանությունները ամերիկացի իրավապահ մարմինների աշխատակիցներին տեսագրություններ են ցույց տվել, որոնք ապացուցում են, որ անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջին Ստամբուլում գտնվող հյուպատոսությունում սպանվել է վկայակոչելով The Washington Post-ին:

«Կարելի է լսել նրա (Հաշքաջի) ձայնը եւ նրա հետ արաբերենով խոսող տղամարդկանց ձայները, - հրատարակությանն ասել է աղբյուրը: - Լսվում է, ինչպես են նրան հարցաքննում, խոշտանգում եւ սպանում»:

«Տեսագրությունը լույս է սփռում նրա վրա, թե ինչ տեղի ունեցավ Ջամալի հետ, երբ նա հյուպատոսություն է մտել», - նշել է նա: Թերթի աղբյուրը պնդում է, որ այդ տեսագրությունները ապացուցում են Սաուդյան Արաբիայի առնչությունը լրագրողի սպանությանը, ինչպես նաեւ այն, որ նա այլեւս ողջ չէ:

Հրապարակման մեջ նշվում է, որ վստահ չեն կարող ասել, արդյոք Թուրքիան միայն ցուցադրել է տեսագրություններն ամերիկյան կողմին, թե տրամադրել է նաեւ տեսագրությունների կրկնօրինակները:

Հաշքաջին հայտնի է Էր Ռիադի ներկայիս քաղաքականության քննադատական արտահայտություններով: 2017 թվականին նա լքել էր հայրենիքը եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Լրագրողը մշտական հիմունքներով հոդվածներ էր գրում The Washington Post-ի համար, որոնցում վերլուծում էր Սաուդյան Արաբիայի իրավիճակը եւ երկրի արտաքին քաղաքականությունը՝ լռության չմատնելով իշխանությունների գործունեության խնդրահարույց ուղղությունները եւ քննադատելով Էր Ռիադին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հաշքաջի  


Վերնագիրի այլ պիտակները