Կիմ Չեն Ընը շնորհավորական հեռագիր է հղել Պուտինին

13:25   12 Հոկտեմբեր 2018    190

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ուրբաթ՝ հոկտեմբերի 12-ին, շնորհավորական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ԿԺԴՀ-ի և ԽՍՀՄ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակի կապակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ իր հաղորդագրության մեջ Կիմ Չեն Ընը նշել է, որ «պետությունների միջև հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի, բարիդրացիական հարաբերությունների և փոխադարձ բարենպաստության սկզբունքների հիման վրա»:

Նա նաև վստահություն է հայտնել, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ նոր դարաշրջանի պահանջներին և երկու երկրի ժողովուրդների շահերին համապատասխան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն-Ըն   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները