Apple-ն իր սարքերի սեփականատերերի համար սերիալներ կցուցադրի

13:39   12 Հոկտեմբեր 2018    288

Apple-ն արդեն 3 տարի աշխատում է ֆիլմերի եւ սերիալների ստեղծման ուղղությամբ, ըստ որոշ տվյալների միլիարդավոր դոլարներ ծախսելով սեփական յուրօրինակ կոնտենտի համար:

CNBC-ի լրագրողները պարզել են, որ ընկերության սարքերի սեփականատերերի համար «խնձորային հեռուստատեսության» գործարկումից հետո դիտումն անվճար կլինի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրատարակությունը հաղորդում է, որ Apple-ի սեփական սերիալները նոր ծառայությունում կցուցադրվեն այլ սթրիմինգային ծառայությունների բաժանորդագրություններին զուգահեռ, ինչպիսիք են HBO-ն կամ Starz-ը: Ծառայության շնորհանդեսը, որը կտեղակայվի «TV» հավելվածում, նախատեսված է 2019-ի սկզբին:

Apple-ն արդեն թողարկում է հեռուստատեսային ձեւաչափի սեփական կոնտենտը Apple Music հավելվածում. դա քննադատների կողմից բավական հաջող ճանաչված Carpool Karaoke շոուն է եւ հիմնականում բացասական արձագանքների արաժանացած Planet of the Apps-ը:

Ապագայում դիտողներին սպասվում են նոր նախագծեր Օփրա Ուինֆրիից, որի հետ բազմամյա պայմանագիր են կնքել, մի քանի մանկական շոու «Սեզամի փողոցի» ստեղծողներից, «Զարմանալի պատմություններ» գիտաֆանտաստիկ անթոլոգիայի վերագործարկումը, «Սոված խաղեր» սերալի ոգով «See», «Լա-լա-լենդի» ռեժիսոր Դեմիեն Շազելի բազմասերիալանոց նախագիծ, Նայթ Շյամալանից սերիալ թիլլեր եւ այլն:

Հայտնի չէ՝ արդյոք ամբողջ կոնտենտը iPhone, iPad եւ Apple TV օգտատերերի համար վճարովի է լինելու, թե ոչ, սակայն ակնհայտ է, որ առանց նման «խայծի» Netflix-ին եւ նման ծառայություններին միացած օգտատերերին հնարավոր չի լինի հետաքրքրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները