Ճապոնիայի հյուսիսում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

12:42   12 Հոկտեմբեր 2018    373

Ճապոնիայի հյուսիսում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես տեղեկացնում է երկրի ազգային օդերևութաբանական վարչությունը, երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ: Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հոկայդո պերֆեկտուրայում: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 30 կմ խորության վրա:

Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել: Հայտարարվել է ցունամիի վտանգ, սակայն մի քանի րոպե անց նախազգուշացումը չեղարկվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները