ԿԺԴՀ-ում պատրաստ են մի ամբողջ դար ապրել միջազգային պատժամիջոցների ներքո

12:57   12 Հոկտեմբեր 2018    314

ԿԺԴՀ-ում, եթե պահանջվվի, պատրաստ են թեկուզ մի ամբողջ դար ապրել միջազգային պատժամիջոցների գործողության ներքո՝ հենվելով բացառապես սեփական ուժերի վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 12-ին հայտնել են հարավկորեական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով «Նոդոմ սինմուն» հյուսիսկորեական թերթի՝ Կորեայի աշխատանքային կուսակցության Կենտկոմի օրգանի հրապարակումը:

«Նոդոմ սինմուն»-ի հոդվածում ասված Է, որ ԿԺԴՀ-ն ինքնուրույն կկարողանա ապրել թեկուզ հարյուր տարի: «Թող նրանք պատժամիջոցներին հետեւեն թեկուզ հետագա տասը տարվա կամ հարյուր տարվա ընթացքում: Մենք կհաղթահարենք ցանկացած պատժամիջոց ու դժվարություն՝ դառնալով աշխարհի ամենահզոր տերությունն ու սոցիալիստական դրախտը»,- գրում Է թերթը:

Հյուսիսային Կորեայում նաեւ նշել են, որ «թշնամիները» որոշեցին «սպանիչ շրջափակումն իրականացնել այն բանից հետո, երբ տապալվեցին ԿԺԴՀ-ն ռազմական ուժով խեղդելու նրանց փորձերը»: Նյութի հեղինակները կոչ են անում հյուսիսկորեացի քաղաքացիներին՝ պայքարել իրենց տնտեսական անկախության համար եւ զարգացնել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն հաղթահարելու պատժամիջոցների հետեւանքները:

Հարավկորեական ԶԼՄ-ները նշում են, որ այս մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ այս շաբաթ ավելի վաղ Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Չինաստանի եւ ԿԺԴՀ-ի արտաքին գործերի փոխնախարարների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում նրանք հանդես եկան Փհենյանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների վերնայման օգտին: Մոսկվայում կայացած կոնսուլտացիաներում կողմերը պաշտպանել են Փհենյանի եւ Վաշինգտոնի, ինչպես նաեւ Փհենյանի եւ Սեուլի միջեւ տեղի ունեցող շփումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները