Թրամփի փաստաբանները հարցերի պատասխաններ են պատրաստում

14:35   12 Հոկտեմբեր 2018    245

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները պատասխաններ են պատրաստում հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության շրջանակներում, որը վերաբերում է 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters »-ին, Մյուլլերը եւ Թրամփի իրավաբանական թիմը ամիսներ շարունակ բանակցություններ են վարել այն մասին, թե արդյոք նախագահը հետաքննության շրջանակնմերում կպատասխանի հարցերի:

Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին սեպտեմբերին հայտարարել էր, որ Մյուլերը ցանկանում է, որ ամերիկացի առաջնորդը հարցերին գրավոր պատասխաննելուց հետոհամաձայնի անձնական հարցազրույցին: Նախագահի փաստաբանները դեմ են:

Քննիչների հետ Թրամփի հնարավոր զրույցի մասին հարցը դեռ չի կարգավորվել, սակայն աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Մյուլլերը պատրաստ է ընդունել գրավոր պատասխանները՝ նախագահի փաստաբաններից հետագա քայլերի համար որեւէ խոստում չպահանջելով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները