ԱՄՆ նախարարությունը չի գտել յուանի մանիպուլյացիայի մեջ մեղադրանքների հիմնավորում

14:38   12 Հոկտեմբեր 2018    307

ԱՄՆ ֆինանսների նախարարության աշխատակիցները արտասահմանյան արժույթների հարցով առաջիկա հաշվետվության հետ կապված հայտնել են գերատեսչության ղեկավար Սթիվեն Մնուչինին, որ Չինաստանը մանիպուլացիաներ չի անում յուանի հետ, հայտնում է Bloomberg–ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Եթե Մնուչինը հաշվի առնի այդ փաստը, դա կկանխի ԱՄՆ–ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի էսկալացիան եւ կվերացնի անհանգստության աղբյուրները զարգացող շուկաների համար։ Սակայն Մնուչինը կարող է այլ եզրահանգման գալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն եւ անձնապես ճնշում է գործադրել Մնուչինի վրա, որ Չինաստանին հայտարարի արժութային մանիպուլյատոր, սակայն Ֆինանսների նախարարության աշխատակիցները հիմնավորում չեն գտել դրան, հայտնում են աղբյուրները։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները