Գերմանիան արտահանձնում է բուլղարացի լրագրողի սպանության համար կասկածյալին

14:42   12 Հոկտեմբեր 2018    238

Գերմանիայի Ստորին Սաքսոնիայի Ցելլե քաղաքի բարձր դատարանը բուլղարացի լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության համար կասկածվող 20-ամյա երիտասարդի արտահանձնման մասին որոշում է կայացրել, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Այդկերպ ձերբակալվածը կալանքի տակ կմնա մինչ արտահանձնումը: Դա կարող է տեղի ունենալ տասն օրվա ընթացքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուլղարիայի ոստիկանությունը բացահայտել է հետաքննող լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանությունը: Այդ մասին ասել էր երկրի ՆԳ նախարար Մլադեն Մարինովը:

«Օպերատիվ գործողությունների արդյունքում Գերմանիայում ձերբակալվել է 1997 թվականին ծնված Սևերին Կրասիմիրովը: Կան բավականին իրեղեն ապացույցներ, այդ թվում՝ մասամբ պատրաստ են ԴՆԹ անալիզների արդյունքները, որոնք թույլ են տալիս հաստատել, որ հենց նա է իրականացրել հանցագործությունը»,- ասել է նախարարը:

Գլխավոր դատախազ Սոտիր Ցացարովն էլ նշել է, որ իրենք դեռ չեն կարող ասել, որ սպանությունը կապված է լրագրողի մասնագիտական գործունեության հետ: Ներկա պահին իրենք չեն բացառում և ոչ մի վարկած: Հետաքննությունը շարունակվում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Բուլղարիա  


Վերնագիրի այլ պիտակները