Պուտինը և Լուկաշենկոն հանդիպում են ունեցել

14:56   12 Հոկտեմբեր 2018    232

ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Մոգիլյովում ՌԴ-ի և Բելառուսի շրջանների ֆորումի մեկնարկից առաջ:

Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Պուտինին` Մոգիլյով այցելելու համար: «Քաղաքն ավելի շատ ռուսական է, քան բելառուսական: Միշտ ուրախ ենք Ձեզ տեսնել: Շատ բան է արվել շրջանների ֆորումի անցկացման համար»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պուտինն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՊուտինÇԼուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները