Չինաստանն ԱՄՆ-ի հետ մշտական կապ է պահպանում

15:02   12 Հոկտեմբեր 2018    273

Չինաստանն ԱՄՆ-ի հետ մշտական կապ է պահպանում, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լու Կանգը՝ նոյեմբերին նախատեսվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպման մասին տեղեկությունների ֆոնին:

Նա չի ներկայացրել որեւէ մանրամասն՝ նշելով, որ Չինաստանը ԱՄՆ-ի հետ «բոլոր մակարդակներում երկխոսությունը» պահպանում է, փոխանցում է Reuters-ը:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Թրամփը Ցզինպինի հետ կհանդիպի նոյեմբերի վերջին Արգենտինայում տեղի ունենալիք G-20 գագաթնաժողովի ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները