Ֆինանսական G20-ը պայմանավորվել Է վերացնել լարվածությունը

15:10   12 Հոկտեմբեր 2018    383

G20-ի երկրների ֆինանսների նախարարներն ու Կենտրոնական բանկերի ղեկավարները պայմանավորվել Է վերացնել լարվածությունը համաշխարհային առեւտրում, որը կարող Է վայրիվերումների հանգեցնել ֆինանսական շուկաներում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է Արգենտինայի ֆինանսների նախարար Նիկոլաս Դուխովնեն՝ Ինդոնեզիայի Բալի կղզում ելույթ ունենալով ֆինանսական G20-ի չորրորդ հանդիպման երկօրյա աշխատանքային նիստերի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք համաձայնեցինք, որ միջազգային առեւտուրն աճի կարեւոր շարժիչն Է եւ մեզ հարկավոր Է վերացնել լարվածությունը, որը կարող Է բացասաբար ազդել շուկայի տրամադրությունների վրա եւ ուժեղացնել ֆինանսական անկայունությունը»,-ասել Է Դուխովնեն:

Նա հայտնել Է, որ նախարարներն ու ԿԲ-ների ղեկավարները քննարկել են համաշխարհային տնտեսության հեռանկարները, որոնք մնում են դրական:

Հանդիպման ընթացքում, որը տեղի Է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի տարեկան խորհրդակցությունների շրջանակում, պատվիրակությունների 50-ից ավելի ղեկավարներ անցկացրել են նստաշրջաններ՝ նվիրված միջազգային ֆինանսական խնդիրներին, Աֆրիկայում մասնավոր ներդրումների խթանման նախաձեռնությանը եւ ֆինանսական ինտեգրացման օրակարգին:

Hayatsk.info

Հեշթեգներ: G20  


Վերնագիրի այլ պիտակները