Գերմանիան երկարացնում Է Ավստրիայի հետ սահմանի հսկողությունը

15:38   12 Հոկտեմբեր 2018    278

Գերմանիան Ավստրիայի հետ սահմանի հսկողությունը կերկարացնի մինչեւ 2019 թվականի մայիսի 11-ը՝ կապված Է անօրինական միգրանտների շարունակվող ներհոսքի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 12-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտնել Է ԳԴՀ-ի ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլեոնորա Պետերմանը:

«Այսօր նախարարը կարգադրել Է Ավստրիայի հետ Գերմանիայի ներքին սահմանի նկատմամբ հսկողության ռեժիմը հաջորդ վեց ամսով երկարացնել 2018 թվականի նոյեմբերի 12-ից, այսինքն՝ մինչեւ 2019 թվականի մայիսի 11-ը: Որոշումն ընդունվել Է Ավստրիայի, Դանիայի, Շվեդիայի եւ Նորվեգիայի ներքին գործերի նախարարների հետ սերտ կոորդինացմամբ»,-ասել Է Պետերմանը:

Նա հավելել Է, որ Բեռլինի նպատակը վերադարձն Է Շենգենի ներսում չվերահսկվող տեղաշարժերին, սակայն դեռեւս «դիտվում ԵՄ-ի արտաքին սահմանների պահպանության դեֆիցիտ եւ անօրինական միգրացիայի բարձր մակարդակ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները