Մուն Չժե Ինը չի բացառել ԵՄ-ի միջնորդությունը

15:55   12 Հոկտեմբեր 2018    307

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը չի բացառել, որ Եվրոպան կարող Է միջնորդ դառնալ Փհենյանի հետ Սեուլի կամ Վաշիգտոնի բանակցություններում, եթե դրանք փակուղի մտնեն:

«Կարծում եմ, որ այն դեպքում, եթե հետագայում Հյուսիսի եւ Հարավի կամ ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորայի միջեւ երկխոսությունը փակուղի մտնի, ԵՄ-ն կարող Է իր դերը խաղալ՝ առաջարկելով յուրօրինակ միջոց եւ հանդես գալով որպես միջնորդ, ինչպես դա եղավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում, երբ Եվրոպան միանգամայն նոր նախաձեռնություն առաջարկեց եւ հանդես եկավ որպես միջնորդ»,-հայտարարել Է նախագահը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակել Է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մուն-Չժե-Ին   ԿԺԴՀ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները