Մեդվեդեւն «առանձին պետությունների» մեղադրել է քաղաքական շանտաժի մեջ

16:07   12 Հոկտեմբեր 2018    339

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն «առանձին պետությունների» մեղադրել է անբարեխիղճ մրցակցության եւ քաղաքական շանտաժի մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա ասել է Շանհայյան համագործակցության կազմակերպության Վարչապետների խորհրդի նիստում:

«Լուրջ փորձությունների է ենթարկվել ռազմավարական կայունության համակարգը: Գերիշխող դիրքեր պահելու համար առանձին պետություններ օգտագործում են անբարեխիղճ մրցակցության եղանակներ, հովանավորչական միջոցներ, ապօրինի միակողմանի պատժամիջոցներ, երբեմն բանը հասնում է մինչեւ քաղաքական շանտաժի»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ այս միջոցները հիմնականում ուղղված են Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի դեմ: Նա հստակեցրել է, որ տնտեսական ռիսկերը «խորանում են անվտանգության ոլորտում սպառնալիքների աճով»՝ ահաբեկչություն, կազմակերպված հանցավորություն եւ թմրավաճառք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեդվեդեւ  


Վերնագիրի այլ պիտակները