Թրամփը Ս. Արաբիային զենքի մատակարարումը դադարեցնելու պատճառ չի տեսնում

16:19   12 Հոկտեմբեր 2018    244

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման կապակցությամբ Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումը դադարեցնելու պատճառ չի տեսնում:

Նման դիրքորոշումը կարող է Կոնգրեսի հետ բախման հանգեցնել, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Հաշքաջին՝ սաուդյան քաղաքականության հայտնի քննադատը, անհետացել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության գնալուց հետո: Թուրքական իշխանությունները կասկածում են, որ նրան շենքում կարող էին սպանել:

Թրամփն ասել է, որ Սաուդյան Արաբիա զենքի մատակարարման գործարքները կամ ԱՄՆ-ում այդ երկրի ներդրումները չեղարկելու պատճառ չի տեսնում՝ չնայած Հաշքաջիի շուրջ իրավիճակին:

Նրա խոսքով, այս դեպքում Մերձավոր Արեւելքի երկիրն ուղղակիորեն գումարը կուղղի Ռուսաստան եւ Չինաստան: «Նրանք 110 միլիարդ դոլար են ծախսում ռազմական տեխնիկայի եւ այդ երկրի համար աշխատատեղեր ստեղծող բաների վրա: Ինձ դուր չի գալիս դեպի ԱՄՆ 110 մլրդ դոլարի կանխման հայեցակարգը, որովհետւ, գիտեք, նրանք ի՞նչ կանեն: Նրանք այդ գումարը կծախսեն Ռուսաստանում կամ Չինաստանում, կամ որեւէ այլ տեղ», – ասել է նա:

Նրա հայտարարությունը կտրուկ արձագանք է առաջացրել Սենատի անդամների կողմից, այդ թվում հանրապետականների: Նրանցից շատերը չորեքշաբթի նամակ են ստորագրել, սաուդյան պաշտոնայների դեմ պաժամիջոցների կիրառման համար հող նախապատրաստելու նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Ս-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները