CNBC-ն նշել է Մերկելից հետո ԳՖՀ կանցլերի պաշտոնին հնարավոր թեկնածուների անունները

17:04   12 Հոկտեմբեր 2018    310

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի իշխանությունը գնալով թուլանում է, դիմադրության է բախվում նաև իր սեփական՝ «Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական միություն» կուսակցության ներսում։

Նման ներքաղաքական ճգնաժամից հետո տեղին է բարձրացնել այն հարցը, թե ով է ղեկավարելու ԳՖՀ կառավարությունը Անգելա Մերկելից հետո, որը զբաղեցնում է այս պաշտոնը 2005 թվականից,– նշվում է CNBC –ի նյութում։

Նրան գնահատել են որպես «ֆինանսական խելամտության» շարժիչ ուժ եվրագոտում՝ ճգնաժամի ժամանակ, նրա ներգաղթի քաղաքականությունը նույնպես աջակցություն է ստացել։ Սակայն 2015 թվականի նրա որոշումը՝ Գերմանիա թողնել ավելի քան մեկ միլիոն ներգաղթյալների, նրա համար շատ թանկ արժեցավ,– նշում է ամերիկյան հեռուստաալիքը։

Մերկելի քաղաքական խնդիրները հարց են առաջացնում, թե որքան կկարողանա նա դեռ մնալ իշխանության ղեկին։ Տվյալ պահին Գերմանիայի կանցլերի պաշտոնի ակնառու թեկնածու չկա, սակայն փորձագետները գտնում են, որ պրագմատիկ Մերկելը դժվար թե կամենա երկար մնալ իր պաշտոնին,– ասվում է նյութում։

Ամենայն հավանականությամբ Մերկելը կշարունակի պաշտոնավարել ևս 18-24 ամիս, սակայն պետք չէ բացառել նաև նրա ավելի կտրուկ հեռացումը։ Ամեն դեպքում, փորձագետները Մերկելին փոխարինողների ոչ մեծ ցուցակ են առաջադրում։ Այսպես, ԳՖՀ կանցլերի պաշտոնը կարող է ստանձնել ՔԴՄ գլխավոր քարտուղար Անեգրեթ Քրամփ–Քարենբաումերը, – ասվում է նյութում։ Այս ցուցակում է նաև առողջապահության նախարար Յենս Շփանը, ՔԴՄ խմբակցության նախագահ Ռալֆ Բրինքհաուսը, ինչպես նաև պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեռ Լյայենը, սակայն վերջինը «չափազանց ամբիցիոզ է» կուսակցության անդամների կարծիքով,– պատմել է CNBC հեռուստաալիքը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները