Գիտնականները մարդկային աչքի ցանցաթաղանթ են աճեցրել

17:17   12 Հոկտեմբեր 2018    262

Ջոն Հոփքինսի անվան ամերիկյան համալսարանի գիտնականները մարդու աչքի արհեստական ցանցաթաղաթ են աճեցրել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Science պարբերականը։

Կենսաբաններն աշխատել են մարդկային աչքի այս հատվածի վրա ինն ամիս։ Այս նվաճումը կօգնի մասնագետներին ուսումնասիրել աչքի այն հատվածները, որոնք օգնում են մարդուն տեսնել գույները և ցերեկային տեսողություն ունենալ։

Կենդանիների աչքի նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ նորմալ տեսողության զարգացման գլխավոր բաղադրիչ է համարվում վահանաձև գեղձի տիրեոիդային հորմոնը։ Կենսաբաններն ավելացրել են այն աճեցվող մարդկային ցանցաթաղանթի սնուցող միջավայրին, ինչը օգնել է դրանց հասունանալ։

Ստեղծված նմուշը լիովին ընկալում է լույսն ու փոխանցում է տեղեկությունը նյարդային բջիջներին։

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները