Շարունակական առեւտրային լարվածությունը կարող է կրճատել Ասիայի ՀՆԱ աճի ցուցանիշը . ԱՄՀ

17:23   12 Հոկտեմբեր 2018    235

Շարունակական առեւտրային լարվածությունը մոտակա տարիներին կարող է կրճատել Ասիայի ՀՆԱ աճի ցուցանիշը 0.9 տոկոսային կետով, հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ տարածաշրջանի պաշտոնյաներին շուկայի ազատականացման կոչ անելով, որպեսզի այսպիսով փոխհատուցեն արտահանման կրճատումը, փոխանցում է Reuters–ը։

ԱՄՀ–ն Ասիա–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մասին զեկույցում նաեւ նախազգուշացրել է, որ անկայունությունը, որը նկատվում է զարգացող շուկաներում, կարող է ուժեղանալ, եթե Դաշնային պահուստների համակարգը եւ այլ առաջատար ԿԲ–ները կխստացնեն դրամավարկային քաղաքականությունը ավելի արագ տեմպերով, քան սպասվում էր։

ԱՄՀ–ն շարունակում է 2018-ին ակնկալել Ասիայում 5.6 տոկոս տնտեսական աճ, սակայն 2019-ի կանխատեսումը նվազեցրել է 0.2 տոկոսային կետով՝ մինչեւ 5.4 տոկոսի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները