Աբդիլդաևը հրաժարական է տվել իր հասցեին հնչած աղմկահարույց հայտարարություններից հետո

17:30   12 Հոկտեմբեր 2018    244

Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Էրլան Աբդիլդաևը հրաժարական է ներկայացրել Հարավային Կորեայում Ղրղզստանի դեսպանի աղմկահարույց հայտարարություններից հետո, փոխանցում է «РИА Новости» գործակալությունը:

ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Աբդիլդաևը հեռացել է սեփական դիմումի համաձայն, երկրի ղեկավարն ընդունել է այն:

Սեպտեմբերի վերջին Սեուլում Ղրղզստանի դեսպան Քըլըչբեկ Սուլթանը Բիշքեկում տված մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակել է փաստեր 2015-2016 թվականներին Մալայզիայում Ղրղզստանի դեսպանատան աշխատակիցների ու Ղրղզստանի ԱԳՆ-ի կողմից մի շարք խախտումների մասին: Ի պատասխան դրա ԱԳՆ-ն հայտնել է, որ իրենք նույնպես տիրապետում են հենց դեսպանի կողմից կատարված մի շարք խախտումների մասին փաստերի:

Երկրի անվտանգության խորհուրդը հայտնաբերել է ԱԳՆ-ում ծառայողական փաստաթղթերի պարբերական արտահոսքի ու թույլ կադրային քաղաքականության մասին փաստեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղրղզստան  


Վերնագիրի այլ պիտակները