ԱՄՆ-ում ընտրություններից առաջ մարդկանց մտահոգում է տնտեսությունը. հարցում

18:31   12 Հոկտեմբեր 2018    172

Տնտեսության վիճակը, ներգաղթը եւ ահաբեկչության սպառնալիքը. սրանք են այն հիմնական խնդիրները, որոնք ամերիկացիներին մտահոգում են ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններից առաջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում են հարցման՝ հոկտեմբերի 11-ին հրապարակված արդյունքները, որն The Economist հանդեսը եւ YouGov (The Econimist/YouGov Poll) պորտալն անցկացրել են հոկտեմբերի 7-ից մինչեւ 9-ը: Հարցմանը մասնակցել Է 1500 մարդ:

Դրա մասնակիցների 66 տոկոսի համար առաջին տեղում տնտեսության հարցերն են: Յուրաքանչյուր երկրորդ հարցվածը (51 տոկոսը) որպես կարեւորագույն խնդիր Է նշել ահաբեկչության դեմ պայքարը, իսկ մոտավորապես կեսը՝ 49 տոկոսը, առաջնային Է համարել անօրինական ներգաղթի խնդիրը:

Հարցման մասնակիցների 35 տոկոսը կարծում Է, որ ԱՄՆ-ը ճիշտ ուղղությամբ Է ընթանում, 51 տոկոսը համաձայն չԷ դրան, իսկ 14 տոկոսը որոշակի կարծիք չի հայտնել: Ընդհանուր առմամբ հարցվածների 47 տոկոսը հայտարարել Է Կոնգրեսի առաջիկա ընտրություններում Դեմոկրատական կուսակցությանն աջակցելու մասին, իսկ 41 տոկոսը հայտարարել Է հանրապետականների օգտին քվեարկելու մտադրության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները