Անօդաչուն ֆիքսել է «Մայքլ» փոթորկի՝ ավիաբազային հասցրած աղետալի վնասը. VIDEO

18:59   12 Հոկտեմբեր 2018    240

Միացյալ Նահանգների արևելյան ափ հասած «Մայքլ» փոթորկի թիրախում է հայտնվել Ֆլորիդա նահանգում գտնվող «Թինդալ» ավիաբազան, որն աղետալի վնաս է կրել տարերային աղետից:

Ինչպես հայտնում է CBS-ը, ավիաբազայում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Նշվում է, որ փոթորիկը պոկել է շինությունների տանիքներն ու ահռելի կառուցվածքային վնաս հասցրել:

Անօդաչու թռչող սարքի միջոցով արված տեսանյութում երևում է, որ քամին նույնիսկ շրջել է կործանիչներից մեկը: Բացի այդ, փոթորկի հետևանքով լուրջ տուժել են անգարն ու որոշ ինքնաթիռներ, որոնց վրա ընկել են պոկված տանիքների բեկորները:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները