Լիբանանցի ոսկերիչները Մալազիայի նախկին վարչապետի կնոջ դեմ հայց են ներկայացրել

19:21   12 Հոկտեմբեր 2018    264

Լիբանանյան Global Royalty Trading SAL ոսկերչական ընկերությունը Մալազիայի դատարան քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Մալազիայի նախկին վարչապետի կնոջ՝ Ռոսմա Մանսորի 44 ոսկերչական իրերի յուրացման համար, որոնց ընդհանուր արժեքը 14.4 մլն դոլար է, հաղորդում է «ՌԻԱ Նովոսոտին»՝ վկայակոչելով The Star-ին:

Ոսկերչակլան իրերը Ռոսմա Մանսորը պատվիրել էր 2018-ին եւ դրանք առաքվել էին Մալազիա, սակայն ոսկերչական ընկերության հետ պայմանավորված ժամկետի ավարտից հետո նախկին վարչապետի կինը չէր վճարել զարդերի համար եւ դրանք չէր վերադարձրել ոսկերիչներին:

Ռոսմա Մանսորը բացատրել էր, որ հրաժարվել է զարդերը վերադարձնել կամ վճարել դրանց համար, քանի որ դրանք իր մնացած բոլոր զարդերի հետ տան խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավվել է: Հունիս-հուլիսին Ռազակին պատկանող տներիում եւ բնակարաններում խուզարկության ժամանակ, ոստիկանությունն առգրավել էր 285 մլն դոլարի զարդեր, կանխիկ գումար եւ կաշվից դիզայներական իրեր, այդ թվում 12 հազար ոսկերչական իրեր: Նախկին վարչապետի կինը նշում է, որ լիբանանցի ոսկերիչների 44 զարդերը գտնվում են այդ առգրավված զարդերի թվում:

Լիբանանցի ոսկերիչների փաստաբանը թերթին ասել է, որ իր հաճախորդները պահանջում են զարդերը վերադարձնել վճարման ժամկետն ուշացնելու համար փոխահատուց վճարել կամ վրարել զարդերի գումարը եւ փոխհատուցումը: Հայցով առաջին դատական նիստը նշանակված է 2019-ի մարտին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մալազիա  


Վերնագիրի այլ պիտակները