Բուլղարիայում հուղարկավորել են սպանված լրագրող Մարինովային

20:14   12 Հոկտեմբեր 2018    181

Նախորդ շաբաթ սպանված TVN տարածաշրջանային հեռուստաալիքի բուլղարացի լրագրող եւ վարչական տնօրեն Վիկտորիա Մարինովան ուրբաթ հուղարկավորվել է Ռուսե քաղաքում։

Սուրբ երրորդության տաճարում հարյուրավոր մարդիկ են եկել աղջկան հրաժեշտ տալու, նրա հարազատները, ընկերները, գործընկերները եւ նրանք, որոնք անտարբեր չեն մնացել Մարիովայի սպանության հարցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մարինովան սպանվել էր հոկտեմբերի 6-ին, Բուլղարիայի հյուսիսում գտնվող Ռուս քաղաքում։ Քննությունը հնարավոր է համարում, որ սպանությունը կապված լինի նրա լրագրողական գործունեության հետ։ Վերջին թեման, որի վրա աշխատում էր Վիկտորյան, այսպես կոչված, GPGate-ն էր՝ Եվրոպական միության միջոցների հափշտակության մասին։

Սպանության մեջ կասկածվող 21-ամյա Սեւերին Կրասիմիրովը ավելի վաղ ձերբակալվել է գերմանական իրավապահների կողմից: Նա Գերմանիա էր ժամանել բուլղարական Ռուսե քաղաքից, որտեղ հայտնաբերվել է լրագրողի դին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բուլղարիա  


Վերնագիրի այլ պիտակները