Ֆրանսիան Բելգիայի հետ սահմանին պարիսպ կկառուցի՝ժանտախտից պաշտպանվելու համար

09:16   13 Հոկտեմբեր 2018    404

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են Բելգիայի հետ սահմանին պարիսպ կառուցել՝ խոզի աֆրիկյան ժանտախտից պաշտպանվելու համար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հոկտեմբերի 12-ին հաղորդել է Մերտ և Մոզել դեպարտամենտների պրեֆեկտը։ Շինարարությունը նախատեսվում է սկսել հոկտեմբերի 13-ից։

«Ֆրանսիայի և Բելգիայի միջև պարսպի կառուցումը կսկսվի շաբաթ օրը։ Երկրների միջև այս պարիսպը կառուցվելու է Ֆրանսիան աֆրիկական խոզի ժանտախտից պաշտպանելու համար»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները