Բոլթոնը հայտարարել է, որ մեկնում է ՌԴ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման համար

09:25   13 Հոկտեմբեր 2018    350

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոթոնը հայտարարել է, որ Մոսկվա է մեկնում՝ ՌԴ և ԱՄՆ միջև հարաբերությունների բարելավման և երկրների միջև առկա խնդիրները քննարկելու նպատակով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է լրագրող Խյու Խյուիթի հետ հարցազրույցում:

«Այս այցի պատճառն այն երկխոսության շարունակումն է, որ այս ամռանը Հելսինկիում սկսեցին ԱՄՆ և ՌԴ նախագահները, քննարկելն է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները և այն, թե որտեղ կարող ենք առաջընթաց գրանցել, որտեղ մենք դեռևս ունենք խնդիրներ և տարաձայնություններ», - ասել է Բոլթոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոն-Բոլթոն   Ռուսաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները