ԵԽԽՎ-ն ՌԴ-ից պահանջել է վերադարձնել ինքնաթիռի բեկորները

10:17   13 Հոկտեմբեր 2018    343

ԵԽԽՎ-ն Ռուսաստանից պահանջել է Լեհաստանի իշխանություններին հանձնել 2010 թվականի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտակայքում կործանված Տու-154 ինքնաթիռի բեկորները:

ԵԽԽՎ-ն համապատասխան բանաձևն ընդունել է հոկտեմբերի 12-ին:

Բանաձևի հեղինակները կոչ են արել ռուսական իշխանություններին ձեռնպահ մնալ վթարի վայրում ցանկացած քայլից, որը կարող է լեհական կողմից դիտվել որպես զոհերի հիշատակը վիրավորող գործողություն:

Փաստաթղթում նաև ասվում է, որ աղետի պատճառների մասին ռուսական և լեհական հանձնաժողովների եզրակացությունները հիմնականում համընկնում են. ինքնաթիռը կործանվել է պատահարի հետևանքով: Սակայն Ռուսաստանն ինքնաթիռի կործանման ողջ պատասխանատվությունը բարդում է անձնակազմի վրա:

Մեկ այլ վարկածով՝ վթարի պատճառ կարող էր դառնալ ահաբեկչությունը:

ԵԽԽՎ-ն կոչ է արել Լեհաստանին և Ռուսաստանին համագործակցել աղետի հետաքննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում: Բանաձում նշվում է, որ ինքնաթիռի բեկորները Լեհաստանին փոխանցելուց Ռուսաստանի հրաժարվելը լեհական հասարակությունում կարծիք է ձևավորում, թե Ռուսաստանը աղետի հետ կապված թաքցնելու բան ունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԵԽԽՎ  


Վերնագիրի այլ պիտակները