ԱՄՀ-ի. Ուկրաինան Եվրոպայի ամենաաղքատ երկիրն է

11:40   13 Հոկտեմբեր 2018    397

Ուկրաինան Եվրոպայի ամենաաղքատ երկիրն է՝ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների:

Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է ԱՄՆ ֆոնդային շուկայում մասնավոր ներդրումային ֆոնդի կառավարիչ Վլադիմիր Կոմպանիեցը:

Նա նաև ինֆոգրաֆիկա է տեղադրել:

«ԱՄՀ-ի նոր հաշվետվությամբ՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով մեզ շրջանցել է Մոլդովան, իսկ մենք շրջանցել ենք Պապուա Նոր Գվինեային», - գրել է նա:

Տվյալների համաձայն՝ 2017 թվականին Քիշնևը կարողացել է զգալիորեն բարելավել ցուցանիշները:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները