Ավստրալիայում կրոնական դպրոցներին կարող են արգելել միասեռականներին հեռացնելը

12:26   13 Հոկտեմբեր 2018    251

Ավստրալիայում ցանկանում են արգելել մասնավոր ուսումնական հաստատություններին սեռական կողմնորոշման պատճառով հեռացնել աշակերտներին:

Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը, հաղորդում է Reuters-ը:

Խոսքը վերաբերում է նաև կրոնական դպրոցներին, որոնք նախկինում այդ պատճառով կարող էին հեռացնել սովորողներին:

«Երբ մենք մարդկանց կաթոլիկ դպրոցներ սովորելու կամ աշխատելու համար գրանցում ենք, ակնկալում ենք, որ նրանք հակված կլինեն այդ դպրոցի արժեքներին և առաքելությանը»,-հայտարարել է արքեպիսկոպոս Մարկ Քոլրիջը:

Մորիսոնը հավելել է, որ կառավարությունը հավանության չի արժանացնում մասնավոր կրոնական դպրոցներում ուսանողների միջև խտրականությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները