Մելանյա Թրամփն ասել է, թե ինչու է «Ինձ համար միևնույն է» գրությամբ բաճկոն կրել

13:06   13 Հոկտեմբեր 2018    315

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն ասել է, թե ինչու է հագել «Ինձ համար միևնույն է: Իսկ Ձե՞զ» մակագրությամբ կանաչ բաճկոնը, երբ Տեխասում ներգաղթյալ երեխաների կենտրոն է այցելել:

«Ակնհայտ է, որ բաճկոնը երեխաների համար չեմ հագել: Ես այն հագել եմ ինքնաթիռ բարձրանալու և իջնելու համար: Դա արվել է մարդկանց և ձախակողմյան ԶԼՄ-ների համար, որոնք քննադատում են ինձ»-,-ասել է Մելանյան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ առաջին տիկնոջ խոսքով՝ այդ արարքով նա ցանկացել է ցույց տալ, որ անտարբեր է քննադատության նկատմամբ:

«Դա յուրովի ուղերձ է: Ես կնախընտրեի, որ նրանք կենտրոնան այն ուղղությամբ, թե ինչ եմ ես անում և իմ նախաձեռնությունների վրա, այլ ոչ թե այն ուղղությամբ, թե ինչ եմ հագնում»,-հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մելանյա-Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները