Հունաստանում ավտովթարի զոհերը, հավանաբար, միգրանտներ են

14:57   13 Հոկտեմբեր 2018    410

Հունաստանի ոստիկանությունը հայտնել է 11 մարդու մարմիններ հայտնաբերելու մասին, որոնք, հավանաբար, Թուրքիայից սահմանը հատող միգրանտներ էին:

Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք ընթանում էին ավտոմեքենայով, իսկ ավտովթարը տեղի է ունեցել Հունաստանի հյուսիսում՝ Կավալա քաղաքի մոտ:

Սալոնիկ ուղեւորվող մեքենան բախվել է բեռնատարին, որը հակադարձ ուղղությամբ էր ընթանում: Արդյունքում տեղի է ունեցել պայթյուն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ավտոմեքենայի մեջ եղած բոլոր մարդիկ զոհվել են: Բեռնատարի վարորդը վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները