Իրանը նոր գնորդներ է գտել իր նավթի համար. երկրի առաջին փոխվարչապետ

19:36   14 Հոկտեմբեր 2018    351

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխվարչապետ Էսհակ Ջահանգիրին հայտարարել է, որ իրենք նոր գնորդներ են գտել իրանական նավթի համար:

Ջահանգիրիի խոսքով՝ ներկայում շատ երկրներ, որոնք նախկինում ձեռք չեն բերել իրանական նավթ, այսօր փնտրում են այն ձեռք բերելու հնարավորություններ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փոխվարչապետը չի հստակեցրել, թե ինչ երկրների մասին է խոսքը:

«Այն դեպքում, երբ որոշ երկրներ դադարել են Իրանից նավթ գնել, մենք գտել ենք նոր գործընկերների»,- ասել է իրանցի պաշտոնյան:

Նա հավելել է, որ Իրանը նաև նոր բանակցություններ է ունեցել իր արդեն առկա գործընկերների հետ:

Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները հայտնել էին, որ կշարունակեն գնել իրանական նավթ՝ չնայած ԱՄՆ կողմից հնարավոր պատժամիջոցների կիրառման վտանգին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները