Էր Ռիադում պատասխանել են Թրամփի խոսքերին

20:22   14 Հոկտեմբեր 2018    241

Սաուդյան Արաբիայում հայտարարել են, որ կարող են ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել ի պատասխան ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հնարավոր պատժամիջոցներին սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացումից հետոը։

«Թագավորությունն ամբողջությամբ մերժում է տնտեսական պատժամիջոցների սահմանման մասին հայտարարություններով, քաղաքական ճնշման կամ կեղծ հայտարարությունների միջոցով իրեն գրգռելու որեւէ սպառնալիք կամ փորձ, որոնք չեն երերի Թագավորությանը, նրա առաջատար դիրքերը արաբական եւ իսլամական աշխարհում։ Թագավորություն հաստատում է, որ կպատասխանի ավելի լուրջ միջոցներով նրա դեմ որեւէ քայլ ձեռնարկելու դեպքում»,-նշված է հայտարարության մե, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սաուդցի լրագրող Հաշքաջին, ով 2017 թվականից Washington Post-ի մեկնաբան է, անհետացել է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մտնելուց հետո։ Սաուդյան դիվանագետները պնդում են, որ լրագրողն անհետացել է հյուպատոսությունից դուրս գալուց հետո։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Սաուդյան Արաբիան պետք է ապացուցի, որ լրագրողի անհետացման հետ կապ չունի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է բացահայտել սաուդցի ընդդիմադիր լրագրողի հետ կապված իրավիճակը, եւ եթե դրա հետեւում կանգնած է Էր Ռիադը, ապա «դաժան պատիժը» չի բացառվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները