Նիդերլանդների պնախարարը հայտարարել է ՌԴ-ի դեմ կիբեռպատերազմի մասին

20:34   14 Հոկտեմբեր 2018    265

Նիդերլանդների պաշտպանության նախարար Անկ Բեյլեւելդը ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Նիդերլանդները կիբեռպատերազմ է վարում ՌԴ-ի դեմ։

Երբ նախարարին հարցրել են, թե արդյոք կարելի է ՌԴ-ի հետ ներկա հարաբերությունները գնահատել որպես կիբեռպատերազմ, նա դրական է պատասխանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այո, սա այդ դեպքն է»,-շեշտել է Բեյլեւելդը։

Նա նաեւ հայտարարել է, որ ենթադրյալ կիբեռհարձակումը ՌԴ-ի կողմից Քիմիական զենքի արգելման կազմակերպության վրա իսկապես վտանգավոր է։ Հոկտեմբերի 4-ին Նիդերլանդների ռազմական հետախուզության ներկայացուցիչ Օնո Էյխելսեյնը հրապարակել է ՌԴ 4 քաղաքացիների անունները, որոնք ձերբակալվել եւ արտաքսվել են երկրից այս տարվա ապրիլին կիբեռհարձակման փորձի պատճառով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները