Բուքինգհեմյան պալատը հրապարակել է Եվգենյայի հարսանիքի պաշտոնական լուսանկարները

20:43   14 Հոկտեմբեր 2018    256

Բրիտանական թագավորական ընտանիքը հրապարակել է Յորքի արքայադուստր Եվգենյայի և Ջեք Բրուքսբենքի հարսանիքի պաշտոնական լուսանկարները:

Այս մասին հայտնում է BBC-ն՝ հիշեցնելով, որ զույգն ամուսնացել է անցյալ ուրբաթ Վինձորի Սուրբ Գեորգիի մատուռում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արքայադուստր Եվգենյան Էլիզաբեթ Երկրորդ թագուհու թոռնուհին է, արքայազն Էնդրյուի ու Յորքի դքսուհի Սառայի երկրորդ դուստրը:

28-ամյա արքայադուստրը բրիտանական գահի ժառանգների շարքում 9-րդն է, նրանից առաջ իր ավագ քույր Բեատրիսն է:

Ջեք Բրուքսբենքը Ջուրջ Քլունիի հիմնած Casamigos ընկերության մենեջերն է: Արքայադստեր հետ նա ծանոթացել է 2010-ին, երբ 24 տարեկան էր, իսկ արքայադուստրը՝ 20: Հարսանիքին 850 հյուր է ներկա եղել, որոնց թվում էին ինչպես թագավորական ընտանիքի անդամներ, այնպես էլ բազմաթիվ հանրահայտ հյուրեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները