Վենեդիկտովին անհետաձգելի վիրահատություն են կատարել

20:55   14 Հոկտեմբեր 2018    280

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը պատմել է իր երիկամների վիրահատության մասին։

Նրա խոսքով՝ նրան շտապ հիվանդանոց են տեղափոխել հոկտեմբերի 13-ին երիկամներում սուր ցավի պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մայրաքաղաքի հիվանդանցներից մեկում նրան վիրահատել են, վիրահատությունը հաջող է անցել․ «․․․Ինձ համեմատաբար լավ եմ զգում»,-նշել է Վենեդիկտովը։

Նա հավելել է, որ առաջիկա շաբաթը բժշկական հաստատությունում կանցկացնի։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ լքել է ռադիոկայանի տնօրենների խորհուրդը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները